Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում սահմանափակել է՝ X, YouTube, Tik Tok և Instagram սոցիալական ցանցերի հասանելիությունը։

Այս մասին հայտնել է NetBlocks մոնիտորինգային ռեսուրսը։

Ձերբակալությունից առաջ անձամբ Իմամօղլուն տեսանյութ է հրապարակել, որում իր հետապնդումն անվանել է «հարված ժողովրդի կամքին»։ Իմամօղլուին ԶԼՄ-ներում անվանում են որպես Էրդողանի գլխավոր մրցակից 2027-ին հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում։