Տեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն. Գագիկ Սուրենյան

«Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ»: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում, տեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,- գրել է Սուրենյանը:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ արևմուտքից ցիկլոն է ներթափանցում. մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում: