Ծիծեռնակաբերդի տնօրինության թողտվությա՞մբ է հերքվում ցեղասպանությունը

Թուրք լրագրողի՝ Ծիծեռնակաբերդի համալիրում նկարահանած ռեպորտաժի համահեղինակը, կարող ենք ասել, որ համալիրի տնօրինությունն է: Այստեղ առանց տնօրինության իմացության նկարահանում կատարալը անհնար է: Բավական է՝ մեկը տեսախցիկով հայտնվի համալիրի տարածքում, անմիջապես մոտենում են անվտանգության աշխատակիցները եւ ճշտում, թե ով է եւ ինչ է նկարահանում:  Նկարահանումներ կատարելու  համար պետք է  նախապես գրավոր դիմել տնօրինությանը եւ թույլտվություն ստանալ: Այնպես որ, թուրք լրագրողը չէր կարող աննկատ գալ ու Հայոց ցեղասպանությունը հերքող հակահայ ռեպորտաժ պատրաստել: Դա, բնականաբար,  արվել է տնօրինության իմացությամբ ու թողտվութամբ: Իսկ եթե տնօրինությունը թույլ է տվել իր պատասխանատվության տակ գտնվող կառույցի տարածում հերքել Հայոց ցեղասպանությունը՝ այն իրակակացնող ազգի ներկայացուցչի կողմից, ապա կարող ենք լուրջ կասկածներ ունենալ, որ թանգարանում պահվող հազվագյուտ փաստերը վտանգված են եւ կարող են ոչնչացվել: