Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ ԵՍ ԳՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՈՒ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՑ ՁԱՅՆ ՈՒԶՈՒՄ

Հայաստանի երրոդ քաղաքում սպասվող ՏԻՄ ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի եւ Փաշինյանի իշխանության գոյության համար: Մի քանի համայնքներում խայտառակ պարտություն կրած ՔՊ-ն ծանր քննություն է հանձնելու: Այդ ընտրությունից է կախված Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալ- չմնալը: Ուստի, նա գործի է դրել իր մանիպուլիացիոն ողջ հնարքներն ու լեզվաբականան «հմտությունները»՝ գյումրեցիների սիրտը շահելու համար: Գնաց Գյումրի ու նորից գործի դրեց հին ու փչացած «պլաստինկան» ՝ նախկինների թալանը ետ բերելու «երգերով»:

Փաշինյանը լավ գիտի, որ գյումրեցինեն այլեւս իրեն ոչ միայն չեն ընդունում ու չեն վստահում, այլեւ ասելիք շատ ունեն, հարցեր շատ ունեն: Դրա համար էլ  նախապես իր գլխի ճարը տեսել  ու գնացել էր իր նազիր-վեզիրներով ու իր  մարմնապաշտպան զորախմբով. չլինի թե՝ մեկը մոտենա ու մի վատ հարց տա, կամ՝ խնձոր կամ այլ բնամթերք շպրտի…

Գյումրին, ինչպես հիշում ենք, ոչ բարով «հեղափոխության» սկիզբն էր. այստեղից Փաշինյանը քայլերով եկավ ու քայլելով դարձավ ՀՀ վարչապետ: Հիմա մտավախություն ունի, որ այստեղից էլ կարող է հեռանալ:
Գյումրեցիներից ձայն ուզելիս մի շատ կարեւոր պատմական հանգամանք Փաշինյանը պետք է հաշվի առնի. 1915-ի ցեղասպանությունից հետո Գյումրիում բացվեց աշխարհի ամենամեծ որբանոցը, որտեղ ապաստան գտան թուրքի յաթաղանից սպանվածների որբ մնացած երեխաները: Նրանց թիվը մի քանի տասնյակ հազարի էր հասնում: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են ասում: Ամերիկացի մեծահարուստները, տարբեր կազմակերպություններ այդ երեխաներին թուրքերից գնում էին մեկ ոսկիով եւ բերում Հայաստան: Գյումրեցիները հոգատարությամբ շրջապատեցին որբանոցի երեխաներին եւ կառավարության հետ միասին հոգում էին նրանց հոգսերը: Այսօրվա Գյումրիում ապրողները, մեր ժամանակակիցներից շատերը այս որբերի  թոռներն ու ծոռներն են, ովքեր լավ գիտեն իրենց տատ ու պապերի ողբերգական կենսագրությունը, իրենցից  գողացված պապական օջախների մասին, որոնք մնացել են սահմանից այն կողմ:
Հիմա, Փաշինյանը, ով ասում է, թե չկա պատմական Հայաստան, կա իրական Հայաստան, Արեւմտյան Հայաստանը Արմավիրն ու Շիրակի մարզն են, ով տանում է հայոց ցեղասպանությունը ուրանալու եւ պատմական մոռացության տալու քաղաքականաություն, Էրդողանի գիրքը սրտին սեղմած լուսանկարվում է երջանիկ ու ստորացուցիչ ժպիտը դեմքին, եկել է ու այդ մարդկանցից ձայն է ուզում, ասելով, թե նախկինների թալանը ետ կբերեմ…

Ի՞նչ երեսով է գնում Գյումրի…