Վաշինգտոնը «պրոդուկտիվ» հեռախոսային բանակցություններ է վարել Մոսկվայի և Կիևի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «պրոդուկտիվ» հեռախոսային բանակցություններ է վարել Մոսկվայի և Կիևի հետ: Այս մասին գրել է Reuters-ը։

«Մենք այսօր պրոդուկտիվ զանգեր ենք ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ», — ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Արդարադատության նախարարությունում:

Սպիտակ տան ղեկավարը հիշատակել է հրադադար հաստատելու Կիևի համաձայնության մասին և հույս հայտնել, որ կհաջողվի պայմանավորվածություններ ձեռք բերել Մոսկվայի հետ:

Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ քննարկումները «ծանր» են ընթանում, սակայն ԱՄՆ-ն «դրական արձագանք» է ստանում:

Ընդ որում, նա հայտարարել է, որ բոլորովին վերջերս «բավականին լավ նորություններ» է ստացել ճգնաժամի կարգավորման հարցում։