Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է․
«Լուծումների առաջարկներ չի եղել ու չի էլ լինելու, որովհետև մենք ընդդիմություն չունենք, ով է ուզում է նեղանա կամ չնեղանա, արդեն անհնար է սա շարունակել։ Մենք ռեալ ընդդիմություն չունենք, մաքսիմում այնտեղ ինչ-որ գոռգոռում են իրար վրա, իրար մեջ սկսել են «ռազբիրատներ», պարզում են ով ում բերեց, ում տարավ։ Ինչու՞ է սա հիմա քննարկվում, սա մեզ ի՞նչ օգուտ է տալիս, ես չգիտեմ։ Փոխանակ միավորվեն, էս խայտառակությունը վերջանա, հետո նոր գնան ընտրությունների, էդ աթոռները բաժանեն իրենց մեջ, թող մի քանի հոգի էս կողմից լինի մի քանի հոգի էն կողմից լինի։ Ամբողջ աշխարհում մենք ունենք կոալիցիոն կառավարություններ, ասել եմ, ու կկրկնեմ։ Մեզ մոտ այնքան մեծ է մեր էգոն, որ չենք կարողանում իրար հետ աշխատել, և այս ճակատագրկան պահին էլի պարզում են թե ով ում բերեց, ով ինչ ասեց տարիներ առաջ, փոխանակ միավորվեն»։
