Հայաստանի մոտեցումը «խաղաղության խաչմերուկ» նախագիծն է եւ այն, ինչը տեղավորվում է այդ նախագծի մեջ, մենք պատրաստ ենք իրագործել: Այս մասին, այսօր ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ որեւէ փուլում Մեղրիով ճանապարհ, միջանցք կամ որեւէ տարածք եք տրամադրելու Ադրբեջանին:
Փաշինյանը հայտարարեց, որ այո, Ադրբեջանին ճանապարհ տալու են. «Իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձեւակերպված է: Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»:
