Թուրքիան Լիբանանից տարհանում է իր քաղաքացիներին: Ի՞նչ է մտածում ՀՀ իշխանությունը

  Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ չորեքշաբթի օրը նավեր է ուղարկում Լիբանանից իր 200 քաղաքցիներին տարհանելու համար:  Թուրքական ռազմածովային ուժերի երկու նավ պատրաստվում են երեքշաբթի օրը մեկնել Թուրքիայի հարավային նավահանգստից Մերսին նավահանգստից՝ մեկնելով Բեյրութ։

Նախարարությունը հայտարարել է, որ տարհանման գործընթացի մասին մանրամասներ կհաղորդվեն այն քաղաքացիներին, ովքեր դիմել են Թուրքիայի հյուպատոսական զանգերի կենտրոն։ Անհրաժեշտության դեպքում տարհանման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ օրերին։

«Ավարտվել են նախապատրաստական ​​աշխատանքները՝ մեր երկիր ժամանելուն պես մեր քաղաքացիների կարիքները բավարարելու համար: Տարհանման համար նշանակված մեր նավերը նաև մեր մարդասիրական օգնությունը կտեղափոխեն Լիբանան»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտոնական տվյալներով Թուրքիան ունի 14000 քաղաքացի, որոնք գրանցված են Լիբանանում իր հյուպատոսությունում։

Ինչպես գիտենք, Լիբանանը հայկական  ամենամեծ համայնքն ունեցող երկիրն է: Այստեղ ապրում է մոտ 350 հազար հայ:  Բեյրութը համարվում է սփյուռքի մայրաքաղաք: Ինչպես գիտենք, պատերազմը հասել է նաեւ Բեյրութի հարավային շրջանները եւ ընդլայնվելու միտում ունի: Ի՞նչէ մտածում ՀՀ իշխանությունը այդտեղից հայերին տարհանելու ուղղությամբ: Կարծես թե՝ ոչինչ: ՀՀ կառավարության ղեկավարը տարբեր երկրներում լրացնում է իր մանկության բացթողումը՝ հեծանիվ է քշում:

Ոմանք կասեն,  թե Հայաստանը հազիվ արցախցիների սոցիալական խնդիրներն է լուծում: Հարկ է հիշեցնել, որ այդ խնդիրների լուծման համար Հայաստան մեծ դրամաշնորհներ են մտել: Հայաստանը այնքան «հարուստ է», որ «փողին փող չի ասում»:  Հակառակ դեպքում Փարիզում 23 մլն եվրոով դեսպանատան շենք չէր գնի, այն դեպքում,  երբ Հայաստանը ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երբ պատերազմներիմեջ եռում է տարածաշրջանը…

նաիրա Վանյան