Գիտնականները երեխաների մասին հետաքրքիր բացահայտում են արել

Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդակարգում մեծ քանակությամբ ձուկը կարող է բարելավել երեխաների սոցիալական հմտությունները եւ բարձրացնել հումանիզմի հակվածությունը: Հետազոտության արդյունքները  հրապարակվել են European Journal of Nutrition-ում։

Ձուկն ու ծովամթը պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, յոդ և սելեն, որոնք կարևոր դեր են խաղում ուղեղի զարգացման և ճանաչողական գործունեության մեջ: Պարզելու համար՝ ինչպես է նման սնունդը ազդում երեխաների վարքային հատկությունների վրա, գիտնականները վերլուծել են «90-ականների Երեխաներ» հետազոտության տվյալները:

Այս նախագծի շրջանակներում տեղեկություններ են հավաքվել 5969 երեխաների և նրանց ծնողների, իսկ հետագայում թոռների առողջական վիճակի և սննդակարգի մասին: Տվյալները ֆիքսվել են երկու տարվա ընթացքում և ճշգրտվել՝ հաշվի առնելով սոցիալական և ժողովրդագրական գործոնները։

Արդյունքները ցույց են տվել, որ երեխաները, ովքեր հաճախ ձուկ են ուտում, ավելի հավանական է, որ դրսևորեն պրոսոցիալական վարք, որը ներառում է ընկերական փոխազդեցություն, հումանիզմ և կիսվելու ունակություն:

Պարզվել է նաև, որ սննդակարգում ձկների բացակայության դեպքում յոթ տարեկան երեխաների մոտ պրոսոցիալական վարքը 35%-ով ավելի հավանական է, որ ենթաօպտիմալ լինի: Ինը տարեկան տղաների և աղջիկների շրջանում այս ցուցանիշը հասել է 43%-ի:

Հետազոտողները նաև ուսումնասիրել են յոթ տարեկանում ծովամթերք ուտելու և ինտելեկտի գործակիցի միջև կապը, սակայն որևէ փոխկապակցվածություն չի հայտնաբերվել:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները պնդում են, որ առողջ, հավասարակշռված դիետան պետք է ներառի շաբաթական առնվազն երկու բաժին ձուկ: Ընդ որում, շաբաթը մեկ անգամ անհրաժեշտ է օգտագործել ճարպային տեսակներ՝ սաղմոն, սկումբրիա կամ սարդինա։