«ԱՄՆ-ը և Ուկրաինան մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցություններում կքննարկեն Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը»։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
«Իրավիճակին ծանոթ մարդու խոսքով, Ջիդայում բանակցություններում կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը»,- ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ ԱՄՆ-ը կպնդի, որ Ուկրաինան հրադադարի մասին պարտավորվի Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը։
Bloomberg-ը հիշեցրել է, որ Ջիդայում ծրագրված բանակցությունները տեղի կունենան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից «ինտենսիվ ճնշման» ֆոնին։
