Հաքերների կողմից տուժել են առնվազն 20 հեռուստատեսային և ռադիոընկերություններ, այդ թվում՝ «Россия 24» ալիքը։VGTRK կայքում չեն աշխատում «Ռոսիա 1», «Ռոսիա 24», «Մշակույթ», «Ռադիո Ռուսաստան» և «Մայակ» հեռարձակումները։ Այն ցույց է տալիս՝ «ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է»: Ուկրաինամետ Sudo rm-RF հաքերային խումբը ստանձնել է VGTRK-ի վրա կիբերհարձակման պատասխանատվությունը, հայտնում է Bloomberg-ը։ Նախկինում այս խմբավորումը բազմիցս հայտարարել է ռուսական թվային ենթակառուցվածքի վրա հարձակումներին իր մասնակցության մասին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա համարել է աննախադեպ երեւույթ:
