Թրամփը «վերջին նախազգուշացումն» է արել ՀԱՄԱՍ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին՝ սպառնալով հատուցում պահանջել, եթե նրանք հրաժարվեն դա անել։

«Ազատ արձակեք բոլոր պատանդներին հիմա, ոչ ավելի ուշ, և անմիջապես վերադարձրեք ձեր սպանած մարդկանց բոլոր մարմինները, այլապես ամեն ինչ ավարտված է ձեզ համար», — գրել է Թրամփը իր The Truth Social սոցիալական ցանցում։

Նա զգուշացրել է, որ «ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի», քանի դեռ պաղեստինյան շարժումը չի կատարել իր պայմանները։

«Սա ձեր վերջին նախազգուշացումն է, հիմա ժամանակն է, որ ղեկավարությունը հեռանա Գազայից, քանի դեռ դուք հնարավորություն ունեք»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև օգնության ձեռք է մեկնել Գազայի բնակիչներին՝ խոստանալով նրանց պայծառ ապագա, եթե նրանք պատանդ չպահեն։

«Եթե դուք դա անեք (շարունակեք պատանդներ պահել-խմբ․), համարեք՝ մեռած եք, խելամիտ որոշում կայացրեք, ազատ արձակեք պատանդներին հիմա, այլապես ստիպված կլինեք վճարել դրա համար ավելի ուշ», — ասել է նա:

Թրամփը վերջնագիր է ներկայացրել վեց իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո, որոնք ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։