Կիևը նոր հնարավորություն ունի

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Ուկրաինային ռազմական օգնությունը վերականգնելու հարցը, եթե խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսվեն և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկվեն»։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Կարծում եմ, եթե մենք կարողանանք այդ բանակցությունները հունի մեջ մտցնել և առաջ շարժվել և իրականում քննարկման դնենք վստահության ամրապնդման  միջոցներ, ապա նախագահը հաշվի կառնի այս դադարը վերացնելու հարցը », — ասել է Ուոլցը: