«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվել է, թե ԱԺ բերված նոր նախագծով որքան է թանկանալու Սևանի «սիգ» ձկնատեսակը: Նախարարը շրջանցել է հարցը` չներկայացնելով կոնկրետ սակագների մասին տեղեկություններ: Միայն ասել է, թե որսագողության համար նոր չափանիշներ են սահմանել, ջրային պարեկներն են գործի անցել և այլն:
Մինչդեռ իրականում, բերված նոր հարկատեսակով, մյուս ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ թանկանալու է նաև Սեւանի էկոլոգիապես մաքուր սիգի գինը:
Նշենք, որ Հայաստանում միակ մատչելի ծովամթերքը սիգն է, որը հասանելի է քաղաքացիների համար, սակայն այն ևս թանկանալու է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ սկզբի սիգի 1 կգ արժեքը այսօրվա 65 դրամից կդառնա 200 դրամ, բայց թանկացումները դեռ առջևում են»:
