Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են․․․

«Թուրքիայում կեղծ ալկոհոլային թունավորման գործով 52 կասկածյալ է ձերբակալվել»։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը։

Նա ընդգծել է, որ Ստամբուլում և Անկարայում կեղծ ոգելից խմիչքների օգտագործումից մահվան դեպքերի հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 52 կասկածյալ։

Նշենք, որ հունվարից ի վեր Թուրքիայում կեղծված սպիրտի թունավորումից մահացել է ավելի քան 150 մարդ։