ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն BBC-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև երեկվա վեճն «ափսոսանք է պատճառում», և նրանք պետք է շտկեն իրենց հարաբերությունները:
«Ես երկու անգամ հեռախոսով խոսել եմ նախագահ Զելենսկու հետ։ Ես նրան ասացի սա։ Մենք պետք է միասին մնանք՝ Միացյալ Նահանգները, Ուկրաինան և Եվրոպան, որպեսզի տանենք Ուկրաինան դեպի կայուն խաղաղություն»,- ասել է Ռյուտեն։
Հարցին, թե ինչ է ասել Զելենսկին Թրամփի հետ հանդիպման մասին, Ռյուտեն պատասխանել է, որ ազատ չէ բացահայտելու, թե ինչ է քննարկվել, «բայց ես նրան հստակ ասացի, որ մենք իսկապես պետք է հարգենք այն, ինչ նախագահ Թրամփն արել է Ուկրաինայի համար», նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից մատակարարված Javelin հակատանկային զենքի առաջադեմ համակարգը։
Ռյուտեն հավելել է, որ առանց ամերիկյան աջակցության Ուկրաինան «ոչ մի տեղ» չէր լինի։
«Ուստի ես ասացի նրան, որ մենք իսկապես պետք է Թրամփին արժանին մատուցենք այն ամենի համար, ինչ նա արեց այն ժամանակ, ինչ է արել Ամերիկան այդ ժամանակից ի վեր, և ինչ Ամերիկան շարունակում է անել», — ասաց նա:
Ռյուտեն նաև ընդգծել է, որ Թրամփը հավատարիմ է Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն ԱՄՆ նախագահը ցանկանում է, որ Եվրոպան և Կանադան ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա»:
