Կրակի դադարեցման շուրջ ուղիղ երկխոսություն է պետք սկսել Մոսկվայի հետ. Օրբան

«Վիկտոր Օրբանը ԵՄ-ին կոչ է արել ուղիղ խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ Ուկրաինայում կրակի դադարեցման հարցով». այս մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի նամակը Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստային։

Օրբանը նաև ասել է, որ դեմ է եվրոպական երկրների միջև Ուկրաինայի հարցում կոնսենսուս գտնելու ջանքերին, նշում է հրատարակությունը։

«Ակնհայտ է դարձել, որ Ուկրաինայի նկատմամբ մեր մոտեցման մեջ կան ռազմավարական տարբերություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել օրենսդրական նախագծերի մշակման կամ հաղորդակցման միջոցով»,- ասված է նամակում։