Եթե գիտակից եք, հասկանում եք այս դաժան իրականությունը, որում հայտնվել է մեր հայրեիքը, ապա պետք է փորձեք մի լույս վառել այս խավարում: Անկախ այն բանից՝ հայրենիքում ենք ապրում, թե սփյուռքում, վերցնենք մեր ջահն ու գնանք… Կա՛մ հայրենիք ենք կորցնում, մեր հայենիքի վերջին կտորը, կա՛մ փրկում ենք այն: Դու՛ք ինքներդ որոշեք՝ կորցնե՞նք, թե՞ պահենք: Այն թողնենք խաբված ու զոմբիացած հասարակության հույսի՞ն, թե՞ գնանք, տեր կանգնենք խաբված ժողովրդին էլ, հայրենիքն էլ: Դու՛րս գանք բոլորս դիտորդի կամ պատանդի կարգավիճակից: Բավական է այսպես անտարբեր նստենք: Սրանից հետո հետո որևե մի խիզախ քայլ, բնավ, խենթություն չէ: Ամենամեծ մեղքը այժմ մեզ համար մեր Հայրենիքի կործանումը հեռվից անտարբեր դիտելն է: Շարժվե՛ք, խնդրում եմ, առաջ՝ առանց վախենալու, եթե առողջ եք մարմնով եւ հոգով:
Նուբար Սերոբյան
Նիցցա Ֆրանսիա
