Դպրոցականը երեխա է ունեցել և նետել հյուրանոցի պատուհանից

Ամերիկացի զբոսաշրջիկը երեխա է լույս աշխարհ բերել Եվրոպա դպրոցական ճամփորդության ժամանակ և նետել հյուրանոցի պատուհանից։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրների՝ 18-ամյա աղջիկը դպրոցական ընկերների խմբի հետ եղել է Փարիզում։ Նա ապրում էր Ibis Styles հյուրանոցի երկրորդ հարկում։

Դեռահասը հերքել է, որ հղի է, ինչի պատճառով էլ ցանկացել է ազատվել երեխայից ծննդաբերությունից րոպեներ անց:

Դեպքի ականատեսները փրկարարներ են կանչել։ Նորածինը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երիտասարդ մայրը փորձաքննության է ուղարկվել նույն հիվանդանոց։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և վերջինս կալանավորվել է։