Մի շարք երկրների ղեկավարներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև

«Մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպացի քաղաքական գործիչներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև՝ քննարկելու անվտանգության երաշխիքները և աջակցություն հայտնելու Վլադիմիր Զելենսկիին»։ Այս մասին հայտնել է Politico եվրոպական հրատարակությունը, գրել է Euromedia24-ը։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել են այցի մասին:
Ըստ Politico-ի՝ «Լատվիայից, Լիտվայից, Մալթայից և Կանադայից առաջնորդները կմիանան կա՛մ անձամբ, կա՛մ առցանց»: Նախատեսում է մասնակցել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Հրատարակությունը հայտնել է, որ Խորվաթիան, Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Էստոնիան, Շվեդիան, Բելգիան, Իռլանդիան, Նիդեռլանդները և Գերմանիան չեն պատասխանել հանդիպմանը իրենց քաղաքական գործիչների հնարավոր մասնակցության մասին խնդրանքին։
Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է, որ իր ղեկավարը չի մասնակցելու: