ԱՅՍ ՄԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՒԶՈՒՄ Է ԽՈՍՔԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ.«ԿԱՄ ԵՍ ԿԼԻՆԵՄ ՎԱՐՉԱՊԵՏ, ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ»…

Արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի հեռացումը մոտ է:  Դա են փաստում նաեւ արտաքին ախարհում տեղի ունեցող իրադարձությունները. ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրվելը, ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը: Զելենսկիների ու Փաշինյանների ժամանակները մոտեցել են իրենց տխուր հանգրվանին:

Հայաստանի ներսում Փաշինյանը վաղուց կորցրել է հասարակության վստահությունը:

Արդեն տպավորություն է, թե Փաշինյանն ինքն է ուզում, որ հասարակությունը դուրս գա փողոց եւ հուժկու ձեւով մերժի իրեն. իրար ետեւից որոշումներ է կայացնում, որոնք դեմ են սոցիալական տարբեր շերտերի շահերին: Հայտարարություններ է անում, լավ իմանալով, որ դրա հետեւանքը լինելու է իրեն ուղղված անեծքների ու հայհոյանքների  տարափը: Պապուլիստ Նիկոլը  այլեւս  ժողջանի կարիքներից, դարդ ու ցավից չի խոսում:

Բայց, մինչ հեռանալը նա ուզում է ավարտին հասցնել իր կարեւոր «առաքելություններն» ու պարտականությունները, որոնք ստանձնել է Ալիեւի առաջ: Իր դատարկախոսական ուղերձում նա արդեն Սահմանադրության փոփոխության հանրաքվեի հարցն է առաջ տանում: Լավ իմանալով, որ ինքն արդեն հեռացող ղեկավար է, Փաշինյանը շտապում է  վերջին վատությունն անել Հայաստանին: Սա տարբեր հետեւությունների տեղիք է տալիս: Իրավունք ունենք մտածելու, որ Փաշինյանը վախենում է չկատարել Ալիեւին տված խոստումները, ինչից կարող է զայրանալ Բաքվի բռնապետն ու խոսել, ասել շատ բան, թե ինչ պայմանավորվածություններ են եղել իր եւ Նիկոլի միջեւ, ինչի դիմաց Արցախը կորցրինք, ՀՀ սուվերեն տարածքը ապօրինի հանձնման եւ այլ հարցերի շուրջ կխոսի: Հետեւաբար, հեռանալուց առաջ Փաշինյանը ուզում է ավարտել իր սեւ գործը՝ չզայրացնելով Ալիեւին…

Եւ չմոռանանք 2018-ի նրա հնչեցչած խոսքը. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»…