ՈՒԿԱՐԻՆԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՐԱՄՓԸ ԴԱՎԱՃԱՆ. ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ Է

 Վերջին շրջանում զարգացող ռուս-ամերիկյան «մեղրամիսը» ցավոտ են ընդունում ուկրաինացի քաղաքական գործիչները: Նրանք և լրատվամիջոցները զայրույթով ու վրդովմունքով են արձագանքել այս շաբաթ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին: Նրանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում եմ ՈՒկրաինայի կապիտուլյացիայի և  դավաճանելու մեջ :

Ուկրաինական «Լիգան» սուր քննադատության է ենթարկում եւ  դատապարտում Թրամփին եւ «պարզ նախազգուշացում են աշխարհին, որ ԱՄՆ-ը Թրամփի օրոք այլևս ոչ թե ժողովրդավարության պաշտպանն է, այլ ահաբեկչական պետության դաշնակիցը»ը:

Ռութգերսի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ալեքսանդր Մոտիլը «Նովայա Նիվային» ասել է, որ բանակցությունները «դավաճանություն» էին:

Նույն թերթը նաև բանակցությունները որակել է որպես «ևս մեկ հարված Ուկրաինային» և մեղադրել Թրամփին՝ Զելենսկու  վարկանիշի մասին ստելու մեջ՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ առաջնորդը «ոչ մի քննադատական ​​խոսք չի ասել Պուտինի մասին»: