Դիվանագիտական արվեստը չուգունոտ գլխով պատ ջարդելը չի, դիվանագիտական արվեստը պատի մեջ դուռ փնտրելն է․ Քոչարյան

«Կար փայլուն հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկը, և մտնել բանակցությունների մեջ, ունենալ արդյունք կամ ոչ, համենայնդեպս փայլուն հնարավորություն կար խուսափել պատերազմից։ Հիմա փորձենք հասկանալ թե ինչն էին պատճառները։ Առաջին հերթին, իմ տպավորությունը․ մեծամտությունը, անընդունակությունը հաշվարկներ անել գոնե 2-3 քայլ առաջ, և արկածախնդրությունը, ուրիշ բացատրություն այստեղ չկա։ Դիվանագիտական արվեստը չուգունոտ գլխով պատ ջարդելը չի, դիվանագիտական արվեստը պատի մեջ դուռ փնտրելն է։ Եվ եթե մոռանում ենք դրա մասին, ստանում ենք այն, ինչ մենք ստացել ենք»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: