ԱԶԴԵՑԻԿ ՈՒ ԲԱԽՏԱՎՈՐ ՓԵՍԱՆԵՐ՚ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՓԵՍԱ՞

Եվ այսպես, շարունակում ենք աշխարհի ազդեցիկ փեսաների մասին շարքը:

Փեսաների հարցում չի բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բախտը:  Ռուսաստանում Պուտինի անձնական կյանքը շատ փակ թեմա է հարավում: Գուցե, պատճառը նրա բարդ ու անհարթ անձնական կյանքն է, որի մասին գրելը, խոսելը, գրեթե անթույլատրելի է: Այնուամենայնիվ, տեխնոլոգիական այս դարում դժվար է նման հարցերը յոթը փակի տակ պահելը: Իսկ եթե մարդը չի ուզում հանրայնացնել իր անձնական կայնքը, դա իր իրավունքն է:
Փակ է անեւ Պուտին աղջիկների անձնական կյանքը: Բայց, հետեւելով ռուսական տարբեր հրապարակումներին, կարող ենք եզրակացնել, որ աղջիկների կյանքը նույնպես հարթ չի ընթանում:

Ժամանակին նրա փեսան՝ Եկատերինա Տիխանովայի ամուսինը, Կիրիլ Շամալովն էր, որ հասցրեց մի լավ հարստանալ ՌԴ գլխավոր փեսա եղած տարիներին:  Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը 2017թ.-ի փետրվար 18-ից մինչ 2018թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ գումար աշխատած ռուս միլիարդատերերի ցուցակում գրել էր Շամալովի անունը: ։ Հաշվի են առնվել միայն ակտիվների վաճառքից և դիվիդենտների վճարումից ստացված եկամուտները։

Նշված ժամանակահատվածում գլխավոր փեսան ստացել է 2.3 մլրդ դոլար եկամուտ։ Խոսքը գնում է Սիբուրի բաժնետոմսերի 17%-ի վաճառքի մասին։ 2015թ.-ին Reuters գործակալությունը Շամալովին ներկայացրել էր որպես Վլադիմիր Պուտինի փեսա։ 2018թ.-ին Bloomberg-ը տեղեկացրել էր, որ Շամալովն այլևս Վլադիմիր Պուտինի փեսան չէ, ինչի հետ էլ կապվում է Սիբուրի բաժնետոմսերի վաճառքը։

Դրանից հետո մամուլը գրեց, որ  Պուտինի կրտսեր դուստրը երեխա ունի պարող Իգոր Զելենսկուց։ Այս մասին ասվում է ռուսական «Важные истории» հրատարակության և գերմանական «Der Spiegel»-ի լրագրողների համատեղ հետաքննության մեջ։

Զելենսկին հայտնի ռուս արտիստ է, ով ստանձնել է Բավարիայի պետական ​​բալետի տնօրենի պաշտոնը 2016 թվականին և այդ ժամանակվանից ապրում է Գերմանիայում։ Մոտավորապես նույն ժամանակ Եկատերինա Տիխոնովան՝ Պուտինի դուստրը, բաժանվել է ամուսնուց՝ Կիրիլ Շամալովից և սկսել հաճախակի թռչել Մյունխեն, որտեղ աշխատում էր Զելենսկին։ Իր ճանապարհորդությունների ժամանակ նա, ի թիվս այլ բաների, օգտագործել է Կուզնեցով ազգանունով տրված մեկ այլ անձնագիր։

Ըստ լրագրողների՝ 2019 թվականի վերջին Տիխոնովան վերջապես տեղափոխվել է Բավարիա։

2017 թվականին Տիխոնովան դուստր է լույս աշխարհ բերել։ Նրա հայրանունն է Իգորևնա։

2022 թվականի ապրիլի սկզբին Իգոր Զելենսկին լքել է «Բավարիայի» բալետը։ Պաշտոնապես՝ ընտանեկան պատճառներով, բայց, ըստ երևույթին, Ռուսաստանի` Ուկրաինայում ռազմական գործողությունները դատապարտելուց հրաժարվելու պատճառով։

Լրագրողները չգիտեն, թե այժմ որտեղ են Զելենսկին ու Պուտինի դուստրը։

Նշենք, որ Եկատերինա Տիխոնովան իր քրոջ՝ Մարիա Վորոնցովայի հետ 2022 թվականի ապրիլին ընկել է Արևմուտքի պատժամիջոցների տակ:

Շարունակելի…