ԸՍՏ ԶԵԼԵՆՍԿՈՒ՝ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ԾԱԽԵԼ»

 Զելենսկին չորեքշաբթի օրը իր ուղերձում խոսել է «Ուկրաինա վաճառողների» դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Կիևը պատժամիջոցներ է սահմանել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: 

Սահմանափակումների բնույթը, դեռեւս, մնում է անհայտ, սակայն, ուկրաինակա որոշ  լրատվամիջոցներ նշում են, որ դրանք կապված են Պորոշենկոյի դեմ «դավաճանության» մեղադրանքների հետ: Հաղորդվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (SNBO) կողմից՝ համակարգող մարմին, որը սովորաբար պատասխանում է նախագահին, Զելենսկու՝ SNBO-ի անդամների հետ հանդիպումից հետո:

Զելենսկին հաստատել է, որ հանդիպման ժամանակ որոշակի «որոշում» է ընդունվել և ասել, որ այն կհրապարակվի հինգշաբթի օրը եւ, որ այդ քայլը ուղղված է «մեր պետության պաշտպանությանը և արդարության վերականգնմանը»: Նա  խոստացել է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր «ոչնչացրել են» Ուկրաինայի ազգային անվտանգությունը և օգնել Ռուսաստանին։

Զելենսկին մասնավորապես նշել է «Ուկրաինան վաճառելով վաստակած միլիարդները» և նրա շահերը՝ հավելելով, որ այդ գումարները «պետք է արգելափակվեն»։

Պորոշենկոն Facebook-ի իր հայտարարության մեջ սահմանափակումները «բացարձակապես անօրինական» և «սադրանք» է անվանել ։ Նա ասել է, որ Զելենսկին անձամբ «հրամայել, ստորագրել և իրականացրել է» SNBO-ի որոշումը։ Ավելի վաղ նա ասել էր, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն արգելել են մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին, որը նախատեսված է փետրվարի 14-16-ը։

Պորոշենկոն՝ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ներկայիս ղեկավարը, որը 27 մանդատ ունի Ուկրաինայի 450 տեղանոց խորհրդարանում, երկիրը ղեկավարել է 2014-ից 2019 թվականներին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո Արևմուտքի կողմից աջակցվող հեղաշրջման արդյունքում: 2021 թվականի դեկտեմբերին նրան մեղադրեցին պետական ​​դավաճանության մեջ՝ իր նախագահության ընթացքում Դոնբասում ածխի ենթադրյալ գործարքների համար։ Նրա ակտիվները սառեցվել են 2022 թվականի հունվարին, սակայն նա դատարանում երդվել է չփախչել երկրից։

Այդ ժամանակվանից Պորոշենկոն դարձավ  Զելենսկու կատաղի քննադատ: 2023 թվականին նա դիմել է ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով վերականգնել «խոսքի ազատությունը» և քաղաքական բազմակարծությունը Ուկրաինայում։ Նա նաև դատապարտեց այն, ինչ նա որակեց որպես Կիևի «ավտորիտարիզմը»: Փետրվարի սկզբին նա Զելենսկիին մեղադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ արդյունավետ կապ հաստատելու ձախողման մեջ։