Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ դեսպանատուն…

 

 Բեյրութի Դահիյա թաղամասում իսրայելական ավիահարվածի արդյունքում Հեզբոլլահի ղեկավար Հասան Նասրալլայի սպանության պատճառով իրաքցի ցուցարարներ շրջապատել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը։ Եղել է բախում ցուցարարների եւ ոստիականակն ուժերի միջեւ: 

Մի խումբ ցուցարարներ մի պահ փորձել են ուժով ներխուժել դեսպանատան շենք՝ ծեծկռտուք անելով իրաքյան հատուկ ջոկատայինների հետ: Հավաքվածները պահանջում էին փակել երկրում ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունը։

ԱՄՆ դեսպանատունը ուժեղացրել է իր անվտանգության միջոցառումները: