«Նախ սպանեք նրան, ով ուզում է սպանել ձեզ». Իսրայելի վարչապետը մատ է թափ տալիս ու սպառնում բոլորին…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստաեթերում ասել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդի սպանությունը եղել իր անձնական հրամանով.«Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահին վերացնելու որոշումը, ի թիվս այլ բաների, կայացվել է հյուսիսային Իսրայելի բնակիչների իրենց տները վերադարձնելու համար, ովքեր տարհանվել են լիբանանյան տարածքից հրթիռակոծության պատճառով: Նասրալլայի վերացումը անհրաժեշտ պայման է մեր նպատակներին հասնելու համար՝ հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տները և երկար տարիներ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություն: Քանի դեռ Նասրալլան ողջ էր, նա կարող էր արագ վերականգնել Հեզբոլլահի ներուժը, որը մենք խաթարել էինք: Ուստի հրաման տվեցի, և նա արդեն մեզ հետ չէ։ Դրա վերացումն ավելի է մոտեցնում մեր բնակիչների վերադարձը հյուսիսում գտնվող իրենց տները, ինչպես նաև մոտեցնում է հարավում գտնվող մեր բանտարկյալների վերադարձը:….Նախ սպանեք նրան, ով ուզում է ձեզ սպանել»:

Նեթանյահուն, լինելով զանգվածային սպանությունների, պատերազմների ու զոհերի հեղինակ, Հասան Նասրալլային անվանել է «զանգվածային մարդասպան» և Իսրայելը ոչնչացնելու ծրագրի «ճարտարապետ»՝ հիշեցնելով նրա պատասխանատվությունը լիբանանյան առաջին պատերազմի ժամանակ ամերիկացի և ֆրանսիացի զինվորների մահվան համար:

Նա չի մոռացել մատ թափ տալ նաեւ Իրանի վրա.««Մերձավոր Արևելքում չկա մի տեղ, որտեղ Իսրայելի ձեռքը չկարողանա հասնել»:

«Հեզբոլլահի» առաջնորդի սպանությունից ոգեւորված Նեթանյահուն նաեւ ասել է, որ Իսրայելը մտադիր է շարունակել հարվածներ հասցնել իր թշնամիներին, իսկ նրա քաղաքացիները մոտ ապագայում կկանգնեն նոր մարտահրավերների առջեւ.«Իսրայելի քաղաքացիներ, մենք մեծ ձեռքբերումներ ունենք, բայց գործը դեռ ավարտված չէ։ Առաջիկա օրերին մենք զգալի մարտահրավերների ենք հանդիպելու, և դրանք միասին ենք դիմակայելու: Մենք վճռական ենք շարունակելու հարվածներ հասցնել մեր թշնամիներին, վերադարձնել մեր բնակիչներին իրենց տները և վերադարձնել մեր բոլոր գերիներին»: