ՀԱնդիպման մասին գրում է ադրբեջանական մամուլը եւ նշում, որ բանակցություններ են վարել. քննարկվել է անհայտ կորածների հարցը:
Ուրբաթ օրը՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ռազմագերիների, կալանավորված և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև։
Այս մասին հայտնում է Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու հարցի շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմանի քննարկումները շարունակել հանձնաժողովների միջեւ։
Թե՝ որ սահմանագոտում եւ կոնկրետ ովքեր են հանդիպել, չի նշվում: Հայկական կողմն այս մասին առայժմ լռում է:
