Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ձգտում է մինչև փետրվարի 18-ը իսրայելական ուժերն ամբողջությամբ դուրս բերել հարավային Լիբանանից։ Այս մասին հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները:
Մորգան Օրթագուսը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ ասել է․- «Մենք հավատարիմ ենք այդ օրվան»:
Ուրբաթ օրը, Փետրվարի 7-ին, Օրթագուսը Բեյրութի Բաաբդա պալատի իր նստավայրում հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզէֆ Աունի հետ։ Բանակցությունների ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Մորգան Օրթագուսն ասել է, որ Հեզբոլլահը պետք է մնա պարտված, զինաթափված և Լիբանանի կառավարությունում նրա ներկայացվածությունը բացառված է:
