Բաքուն ԱՄՆ-ին ծանուցում է ուղարկել՝ USAID-ի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ

Պաշտոնական Բաքուն պաշտոնապես ծանուցել է ամերիկյան կողմին, որ Ադրբեջանում USAID-ի գործունեության իրավական հիմքեր չկան, և որ դրա գործունեությունը պետք է դադարեցվի։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո որոշումներ են կայացվել սահմանափակել խոշոր դոնոր կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։
Իլոն Մասկը հայտնել է, որ այս գործակալությունը հանցավոր կազմակերպություն է։
Գործակալության «X»-ի հաշիվը նույնպես չեղարկվել է։
Հունվարի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի համար իրավական հիմք չկա Ադրբեջանում գործելու համար։
Նրա խոսքով՝ դե յուրե այդ ժամկետը լրացել է 2024 թվականի հունիսին։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի վերջին Ալիևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում քննադատել էր USAID-ի գործունեությունը եւ ասել, որ կազմակերպությանը կարող են արգելել գործունեությունը երկրում։
Ավելի քան 27 միլիարդ դոլար բյուջեով ԱՄՆ ՄԶԳ-ն աշխարհի խոշորագույն օգնության պաշտոնական գործակալություններից մեկն է: