Մոսկվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 150-ական ռազմագերի։ Գերիների փոխանակմանը միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ազատ արձակված ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելառուս, որտեղ նրանց ցուցաբերվում է բժշկական և հոգեբանական օգնություն։
«Փետրվարի 5-ին բանակցությունների արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքներից վերադարձվել է 150 ռուս զինծառայող»,- ասվում է ռուս զինվորականների տարածած հայտարարության մեջ։
Նախարարությունը շնորհակալ է Արաբական Միացյալ Էմիրություններին՝ օգնելով փոխանակման կազմակերպմանը:
Զելենսկին նույնպես ողջունել է փոխանակումը, նմանապես երախտագիտություն հայտնելով Աբու Դաբիին օգնության համար՝ իր Telegram-ի ալիքում գրառմամբ:
Նախորդ փոխանակման արդյունքում երկու կողմերը հունվարի կեսերին ազատ արձակեցին 25-ական բանտարկյալների: Նոր տարուց առաջ իրենց երկրներ են վերադարձել ևս 150 ռուս և նույնքան ուկրաինացի գերիներ։
