Ադրբեջանում շարունակվում են բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիր լրագրողների նկարտամբ: Բռնապետական այս երկորւմ գրեթե ամեն օր լրագրողների ու քաղակտիվիստների դատավարություններ են ընթանում, որոնք ավարտվում են ազատազրկմամբ: Միայն վերջին մեկ տարում Ադրբեջանում ձերբակալվել է մոտ 30 լրագրող և բլոգեր։
Հունվարի 23-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը մերժել է Meydan TV-ի լրագրող Այթաջ Թափդիգին տնային կալանքի ենթարկելու միջնորդությունը։
Նրա փաստաբան Ջավադ Ջավադովի խոսքով, պաշտպանական կողմը կարծում է, որ լրագրողին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, քանի որ նրա դեմ մաքսանենգության մեղադրանքը շինծու է։
Ինքը՝ Տապդիգը, հայտարարել է, որ իրեն հետապնդում են լրագրողական գործունեության համար։ Պաշտպանական կողմը խնդրել է լրագրողին ազատ արձակել տնային կալանքով կամ գրավով։ Սակայն դատարանը լրագրողին կալանքի տակ է թողել։
Ինքը՝ Այթաջ Թափդիգը իրձերբակալությունը քաղաքական պատվեր է անվանել։
Նա հայտարարել է, որ Meydan TV-ի աշխատակիցների ձերբակալության հիմնական պատճառը նրանց լրագրողական գործունեությունն է։ Նրանց զրպարտեցին ու ձերբակալեցին՝ լռեցնելու համար։
Այթաջ Թափդըգը հիշեցրել է, որ մինչ Meydan TV-ն մաքսանենգության մեղադրանքով նմանապես ձերբակալվել էին AbzasMedia-ի և Toplum TV-ի աշխատակիցները.
«Մենք գիտեինք, որ լրագրողներին ձերբակալում են նման շինծու մեղադրանքներով։ Մենք հասկացանք այս վտանգը։ Բայց չնայած դրան, մենք շարունակեցինք մեր աշխատանքը։ Եթե մաքսանենգներ լինեինք, այսօր բանտում չէինք լինի: Իրական մաքսանենգները նրանք են, ովքեր թալանում են երկիրը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ձերբակալվել էին Meydan TV-ի վեց աշխատակիցներ:
Նրանցից յուրաքանչյուրը նախաքննության ընթացքում դատապարտվել է 4 ամսվա խափանման միջոցի։
Բերման ենթարկված լրագրողների տներում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են նրանց հեռախոսները, համակարգիչները և այլ անձնական իրեր։
Նրանց թվում են AbzasMedia-ի, Toplum TV-ի, Channel 13-ի եւ այլ լրատվամիջոցների աշխատակիցներ։
Իրավապաշտպանները նրանց ճանաչել են որպես քաղբանտարկյալներ։
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) դատապարտել է վեց նոր մեղադրանքներ՝ ուղղված Toplum TV-ի գործով մեղադրվող լրագրողներին և այս հրապարակման (Թուրան) լրագրող Ֆարիդ Իսմայիլովի ձերբակալությանը։
«Թոփլում հեռուստաընկերության դեմ նոր մեղադրանքները ընդգծում են Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ ԶԼՄ-ների աննախադեպ հալածանքները », — ասել է կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։
«Իսմայիլովը և բոլոր անարդարացիորեն բանտարկված ադրբեջանցի լրագրողները պետք է անհապաղ ազատ արձակվեն »,- հավելել է ծրագրի համակարգողը։
2024 թվականի մարտին ոստիկանությունը խուզարկել է Toplum TV-ի գրասենյակը։
Հրատարակության հիմնադիր Ալասգար Մամեդլին, տեսանյութի խմբագիր Մուշֆիք Ջաբբարը, սոցիալական մեդիայի մենեջեր Էլմիր Աբբասովը և լրագրող Ֆարիդ Իսմայիլովը մեղադրվել են արժույթի մաքսանենգության մեջ։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն իր խորը հիասթափությունն էր հայտնել սոցիալական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նկատմամբ կայացված դատարանի որոշման առնչությամբ։ Միաժամանակ դեսպանատունը եւս մեկ անգամ դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին։
Ադրբեջանական իշխանությունները սովորաբար մարդու իրավունքների ոլորտում հնչող կոչերն ու քննադատությունները համարում են կողմնակալ և որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
