«Ես ցանկանում եմ լինել «խաղաղարար և միավորող». Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփը երդվել է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ:

Հայտարարելով, որ «ոսկե դարը հենց հիմա է սկսվում»,  նա ասաց, որ Մեքսիկական ծոցը կվերանվանի «Ամերիկայի ծոց» և հետ կվերցնի Պանամայի ջրանցքը։

«Ես Ամերիկան ​​եմ դնելու առաջին տեղում… Արդարության կշեռքը կվերահավասարակշռվի:Այս պահից Ամերիկայի անկումն ավարտված է: Ես ցանկանում եմ լինել «խաղաղարար և միավորող».-իր ելույթում  ասաց Թամփը:

Նա խոստացավ «վերադարձնել օրենքը և կարգը մեր քաղաքներ» և բերել «դալտոնիկ և արժանիքների վրա հիմնված հասարակություն»՝ հավելելով, որ «գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»։

Նա նաև խոստացել է մաքսատուրքեր սահմանել և հարկել օտար երկրներին՝ ամերիկացի քաղաքացիներին հարստացնելու համար։

Նա խոստացել է վերականգնել զինված ծառայությունների բոլոր անդամներին, ովքեր հեռացվել են COVID-ի դեմ պատվաստանյութի մանդատի դեմ առարկելու համար՝ լրիվ հետադարձ վճարով:

«Ինչպես 2017 թվականին, մենք կրկին կկառուցենք ամենաուժեղ բանակը, որը երբևէ տեսել է աշխարհը»: