Եվ այսպես, փաշինյանախումբը քնում-զարթնում է՝ մտածելով, թե ՀՀ քաղաքացուն էլ որտեղի՞ց «քամի», որպեսզի կարողանա ապահովել երիտիշխանականների վայելուչ կյանքն ու արտերկրյա շրջագայությունները, որոնք չեն բավարարվարում անգամ երկրի արտաքին պարտքը կարմիր գծից այն կողմ անցնելուց հետո: Սոցիալական գրեթե բոլոր շերտերն անցան այս քամիչով:
Հիմա հերթը հասավ բոլորին՝ բացառապես. բոլոր գրանցված աշխատողներն այսուհետ պետք է պետությանը հաշվետու լինեն՝ որքան եկամուտ են ստացել ու ստանում։ Պետական այրերը հաշվել են՝ ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագիր ներկայացնի՝ անցնող տարվա ընթացքում որքան գումար է մտնել իր հաշիվներ։
Ընդ որում՝ խոսքը միայն աշխատավարձի մասին չէ. արտերկրում ապրող հարազատից ստացած գումարից մինչև ընկերոջդ հաշվին փոխանցված հազար դրամը, եթե նա, օրինակ, քո փոխարեն հաշիվ է փակել, դու էլ հետո նրան փոխհատուցել ես։ Այսինքն, ով ում ինչ գումար է տվել, պարտքը երբ է վերադարձվել, ամեն ինչ պետք է իմանա «պետությունը»:
Մեծ սփյուռքունեցող հայերը հաճախ օգնում են իրար, երբ կա բուժման, ձմռան կարիքները հոգալու,սոցիալական եւ այլ օժանդակության կարիք: Դա էլ պետք է հայտարարագրվի ու հարկվի:
Փաստորեն, եթե որեւէ մեկի ծննդյան առթիվ որոշել ես ծրարով գումար նվիրես, ապա պետք է ԱԱՀն-ն էլ հաշվի առնես գումարի մեջ, դա էլ կհայտարրարգրվի ու կհարկվի: Ամենադժվարը լինելու է ավանդական հարսնապարի ժամանակ հավաքված գումարը հայտարարագրելը, որ ստույգ նշվի, թե քեռի Վալոդը, ինչքան փող «շաբաշ տվեց», Շմավոն հոպարը ինչքան: Մեկ էլ՝ քավորի ճանապարհը փակած երեխաներն էլ, հավանաբար, կհայտարարագրեն, թե քավորը հարսի ճամփան փակելիս իրենց որքան գումար է տվել: Հարսի կոշիկը պահած հարսնաքուրն էլ կհայտարարագրի, թե քավորկինն ինչքան տվեց կոշիկի «թայի» համար…
Օրենքի երկիր եմ ասել , է՜, Նիկոլի թիվն է…
