Եվ այսպես, հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում ՀՀ- ի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն : ՀՀ կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ կողմից՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Փաստաթղթում առկա կետերը ընդամենը հիմնականում պրոտոկոլային նշանակություն ունեն եւ որեւէ հստակություն չեն ներառում. «Արժանապատիվ և հարատև խաղաղությունը հիմնարար է Հարավային Կովկասի առավել կայուն և բարեկեցիկ ապագայի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։
Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։
Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին»:
Ինչպես տեսնում ենք, սա մի փաստաթուղթ է, որից, միամտություն կլինի ակնկալիքներ ունենալ, թե՝ ԱՄՆ-ն մեր «պահապան հրեշտակն» է, եւ եթե հանկարծ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձեն հարձակվել Հայաստանի վրա, ապա ամերիկացիները թնդանոթ հրանոթներն առած գալու են ու կանգնեն ադրբեջանցիների ճանապարհին: Ոչ, փաստաթղթում նման կետ չկա, որ ԱՄՆ-ն մեզ կպաշտպանի կամ կապահովի զենք ու զինամթերքով::
Փոխարենն այստեղ են գալու ԱՄՆ-ի «աչքերն» ու «ականջները», որպեսզի մեր սահմաններին հսկեն իրենց հակառակորդ եւ մեր հարեւան-բարեկամ Իրանի ռազմական տեղաշարժերը, խոշորացույցի տակ պահեն ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազան: ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանում սահմանափակվում է այդքանով. Դուրս մղել ՌԴ-ին ու նրա ռազմաբազան հանրապետությունից եւ հնարավորինս մոտենալ Իրանին:
Այս դրական ոչինչ չտվող փաստաթուղը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանը դարձնել պատերազմական թատերաբեմ՝ ոչ թե Հայստանի ու Ադրբեջանի միջեւ, այլւ՝ մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի ու Ռուսաստանի: Ասել է թե՝ հայաստանին կարող է տանել Ուկարինայի ճանապարհով: Իրանը միակ երկիրն է, որը դեմ է Ալիեւի հորջորջած «Զանգեզուրյան միջանցքին», միակ երկիրն է, որը կարող էր դառնալ մեր իսկական եւ ռազմավարական դաշնակիցն այդ հարցում: Սակայն, Հայաստանը Իրանի սահման բերում է ոչ ավել, ոչ Իրանի հետ պատերազմի նախապատրաստվող ԱՄՆ-ի դիտորդներին:
