Ալթադենայի Սահակ-Մեսրոպ հայկական քրիստոնեական վարժարանը ամբողջությամբ ավերվել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառով։
Պըրպենքի Ս. Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Խաժակ Շահբազյանը, ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան կենտրոնն ընդունել է [Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ] արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի խնդրանքը՝ տեղավորել 200 ուսանողներին՝ անվտանգ շարունակելու իրենց ուսումը։
Հարցին, թե մշակութային կենտրոնը կդառնա՞ ուսանողների համար ժամանակավոր, թե՞ մշտական ուսումնական հաստատություն, Տ. Խաժագ Շահբազյանն ասաց. «Կենտրոնն, իհարկե, ունի իր ծրագրերը, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ առաջնահերթ խնդիր է սերունդների կրթությունը։ Մենք չենք զրկի մեր երեխաներին կրթությունից,
