ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը, ում կառավարման տարիներին եւ ում «ձեռամբ» պատերազմներ հրահրվեցին աշխարհի տարբեր կենտրոններում, ում «շնորհիվ» ուկրաինան դարձավ պատերազմական թատերաբեմՙ մոխրի ու ավերակների վերածվեց, պարզվում է՝ իքնը շատ գոհ է իրենից: Օետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2025 թվականի հունվարի 13-ին Պետդեպարտամենտում ներկայացնում էր նախագահ Ջո Բայդենին: Ինչն էլ վերջինիս ինքնագովեստի հնարավորություն տվեց:
Նա հայտարարեց, որ իր պաշտոնավարման չորս տարիները Ամերիկան դարձրել են ավելի ուժեղ, իսկ նրա թշնամիներին՝ ավելի թույլ։ Մինչդեռ ամերիկացիներն ու փաստերն այլ բան են ասում…
Իսկ արտաքին քաղաքականության ձեռքբերումների մասին ելույթում Բայդենը ողջունեց իր պաշտոնավարման ժամանակը որպես Ամերիկայի համաշխարհային դիրքի բարիք:
«Միացյալ Նահանգները չորս տարի առաջվա համեմատությամբ հաղթում է համաշխարհային մրցույթում։ Ամերիկան ավելի ուժեղ է. Մեր դաշինքներն ավելի ամուր են. Մեր հակառակորդներն ու մրցակիցներն ավելի թույլ են. Մենք պատերազմ չենք գնացել, որ այս բաները կատարվեն» ,- ասաց նա:
Նա ուկրաինական հակամարտության իր լուծումը որակեց որպես հաջողություն: Բայդենը կոչ է արել մարդկանց «մտածել» այն փաստի մասին, որ ինքը «կանգնել է Կիևի կենտրոնում», քանի որ Ռուսաստանի հետ լարվածությունը վերաճել է բացահայտ ռազմական գործողությունների։
«Ես միակ գլխավոր հրամանատարն եմ, ով այցելել է պատերազմական գոտի, որը չի վերահսկվում ԱՄՆ-ի ուժերի կողմից», — ասել է նա 2023 թվականի փետրվարին Ուկրաինա կատարած իր այցի մասին:
«Ես երկու աշխատանք ունեի. Մեկը՝ համախմբել աշխարհը՝ պաշտպանելու Ուկրաինան, և մյուսը՝ խուսափել երկու միջուկային տերությունների միջև պատերազմից: Մենք երկուսն էլ արեցինք»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այս հայտարարություններին, ասել է, որ Բայդենի խոսքերը հաստատում են, որ Վաշինգտոնը միտումնավոր ներքաշվում էր ուկրաինական միջուկային շեմին: «Նրա վարչակազմը գիտեր, որ աշխարհը մղում է դեպի անդունդ և, այնուամենայնիվ, սրում է հակամարտությունը», — ասել է նա:
