Խոսելով Սորոսի մասին, Ալիեւն իր ասուլիսում ասել է.«Ամերիկայում նույնպես եկել է Սորոսի դարաշրջանի ավարտը: Բայդենի վարչակազմը, ըստ էության, ղեկավարվել է Սորոսի ոճով:Սորոսականները նները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա: Մենք պետք է հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքում նրանց մերձավոր դաշնակցի՝ Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը, և դա շարունակվելու է, ուստի թող նա ճիշտ քայլ կատարի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ գործեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի. Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ»:
