Ասադի տապալումից առաջ Պուտինը նրա զանգերին չի պատասխանել

Սիրիայի տապալվածնախագահ Բաշար ալ-Ասադի մամուլի ծառայության նախկին ղեկավար Քամալ Սաքրը խոսել է նախագահի փախուստին նախորդած իրադարձությունների մասին։

«Նոյեմբերի վերջին Ասադը երկու օր սպասեց Պուտինի հետ հանդիպմանը, որը երեք անգամ հետաձգվեց։ Ի վերջո, նա ապահովեց հանդիպում ՌԴ նախագահի հետ, որը տեւեց մեկ ժամ։ Պուտինը օգնականի միջոցով ասել է, որ հանդիպման մասին հայտարարություններ չեն լինի… Ռուսական կողմը հորդորել է Ասադին նստել բանակցությունների սեղանի շուրջ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Սակայն դեկտեմբերի 5-ին Թուրքիան հրաժարվեց բանակցություններից։ Իսկ Պուտինը դադարեց պատասխանել Ասադի զանգերին՝ պատճառաբանելով, որ զբաղված է Բելառուսում։ Հոմսի դեպքերից հետո բանակը սկսեց հանձնվել, Ասադն այլեւս չէր կասկածում  պարտությանը»։