«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է. Նա մի տղա է, որին ես սիրում և հարգում եմ». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին եւ նրան անվանել ընկեր և մարդ, ում խորապես հարգում է։

«Նախագահ Էրդողանն իմ ընկերն է. Նա մի տղա է, որը ես սիրում և հարգում եմ: Կարծում եմ՝ նա էլ է ինձ հարգում»,- ասաց նա։
Թրամփը պատասխանել է Սիրիայից ամերիկյան զորքերի առաջիկա դուրսբերման մասին հարցին՝ ընդգծելով Թուրքիայի դերն այս գործընթացում։ Նա ասել է, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում հաղթել է ԻՊ-ին Սիրիայում և ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս է բերել երկրից։ Հարցին ներկա իրավիճակի մասին, նա ընդգծել է Անկարայի կարեւոր դերը։

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը պատասխանել է. «Ես ձեզ դա չեմ ասի, քանի որ դա ռազմական ռազմավարության մաս է։ Բայց եթե նայեք, թե ինչ եղավ Սիրիայի հետ՝ Ռուսաստանը թուլացավ, Իրանը թուլացավ։ Եվ Էրդողանը, այս շատ խելացի տղան, իր ժողովրդին ուղարկեց այնտեղ տարբեր ձևերով և տարբեր անուններով, և նրանք ներս մտան և զավթեցին իշխանությունը»: