«Վրաստանի ինքնության, հավատքի, ավանդույթների և խաղաղ զարգացման դեմ ակտիվ հարձակումները ցույց են տվել, որ այսօր երկիրն անցնում է ժամանակակից պատմության կարևորագույն փորձություններից մեկի միջով: Վերջին իրադարձությունները, ակտիվ և համակարգված հարձակումները մեր երկրի ինքնության, հավատքի, ավանդույթների և խաղաղ զարգացման դեմ ցույց տվեցին բոլորիս, որ այսօր մենք անցնում ենք մեր երկրի նորագույն պատմության կարևորագույն փորձություններից մեկը։ Սերն է որոշել Վրաստանի մշակույթն ու պատմությունը.».- ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահի Սուրբ Ծննդյան շնորհավորանքում։
Վրաստանի ուղղափառ բնակիչները կիրակի նշում են քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկը՝ Քրիստոսի Ծնունդը։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան գիշերը՝ հունվարի 6-ից 7-ը, տոնական արարողություններ են մատուցվել Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում։
