Կանադայի վարչապետը, հնարավոր է՝ հրաժարական տա

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ հրաժարական կտա, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

Սպասվող քայլը տեղի է ունենում նրա իշխող Լիբերալ կուսակցության ներսում աճող ճնշման և կառավարության անդամների հետ քաղաքականության տարաձայնությունների ֆոնին:

Թրյուդոն դեռ վերջնական որոշում չի կայացրել, գործակալությանը հայտնել է աղբյուրը։
The Globe and Mail-ն ավելի վաղ հայտնել էր, որ սպասվում էր, որ Թրյուդոն դեռ երկուշաբթի կհայտարարի, որ ինը տարի պաշտոնավարելուց հետո կհեռանա Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Կանադայի վարչապետն ու Նիկոլ Փաշինյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունեն: 2018-ին Ջասթին Թրյուդոն Փաշինյանից նվեր ստացավ խոստացված հայկական արտադրության եռագույնով գուլպա: