Քրդերը զենքերը վա՞յր են դնում. Էրդողանը կայցելի քրտերով բնակեցված տարածք

Շարունակվում են տարբեր ձեւաչափի հանդիպումները թուրք պաշտոնյաների, Ազգայնական շարժման՝ «Գորշ գայլերի» առաջնորդ Դեւլեթ Բահչելիի եւ քուրդ առաջնորդների միջեւ: Հիշեցնենք, որ թուրքական բանտում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդոըլլահ Օջալանը համաձայնվել էր հայտարարութուն անել եւ քրդերին կոչ անել վայր դնել զենքերը: Հունվարի 3-ին  DEM-ի ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի  քրդական (GNTA) նախագահ Նուման Քուրթուլմուշի և  Բահչելիի հետ։ Պատվիրակությունը նախատեսում է նաև հանդիպումներ ունենալ խորհրդարանում ներկայացված այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Բահչելիի հետ 40 րոպե տեւած հանդիպումից հետո DEM կուսակցության ներկայացուցիչները ձեռնպահ մնացին մամուլին մեկնաբանություններից՝ ասելով, որ չեն կիսվի տեղեկություններով, քանի դեռ չեն հանդիպել GNST-ի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Հունվարի 11-ին նախագահ Էրդողանը կայցելի Դիարբեքիր քաղաք, որը էթնիկ քրդերով խիտ բնակեցված տարածք է։ Սա կլինի Թուրքիայի ղեկավարի առաջին այցը Դիարբեքիր Քրդստանի աշխատավորական կուսակցության հնարավոր զինաթափման հետ կապված քննարկումների մեկնարկից ի վեր։

Պաշտոնական Անկարան հույս ունի, որ քուրդ զինյալները շուտով վայր կդնեն զենքերը, հատկապես, երբ Սիրիայում նման կտրուկ փոփոխություններ եղան եւ Թուրքիան այստեղ ամրապնդեց իր դիրքերը: