ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկին՝ Ռուսաստանին Սիրիայում գտնվող իր ռազմակայաններից դուրս բերելու պահանջի համար։
Նա իր Telegram ալիքում, հորդորել է Baerbock-ին փոխարենը անդրադառնալ Գերմանիայում ամերիկյան ռազմաբազաների առկայությանը.«Դա ասում է մի երկրի արտաքին գործերի նախարարը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայանները։ Ես հարց ունեմ՝ ե՞րբ է Գերմանիայի արտգործնախարարը նման բան ասելու Վաշինգտոնին»։
