ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է Ազատության նախագահական մեդալի 19 դափնեկիրների անունները, որոնք Ամերիկայի գլխավոր քաղաքացիական մրցանակն են: Նրանց թվում են Քլինթոնը, միլիարդատեր Ջորջ Սորոսը եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Շաբաթ օրը Սպիտակ տանը կայացել է մրցանակների հանձնման արարողությունը։ Ըստ պաշտոնական արարողակարգի, այս պատիվը շնորհվում է այն անհատներին, ովքեր «օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ կարևոր հասարակական, պետական կամ մասնավոր ձեռնարկումների մեջ», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
94-ամյա Սորոսին մեդալ է հանձնվել այն բանի համար, որ նա իբր, «միլիարդներ է ներդրել Արևելյան Եվրոպայում լիբերալ ժողովրդավարությունը խթանելու, «ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կրթությունը և սոցիալական արդարությունը» իր «Բաց հասարակության հիմնադրամների» միջոցով «ուժեղացնելու» ջանքերի համար»։ ինչպես նաև «գործընկերներ և նախագծեր ավելի քան 120 երկրներում»: Հունգարացի միլիարդատերը արարողությանը չի մասնակցել, և նրա անունից մրցանակն ընդունել է նրա որդին՝ Ալեքս Սորոսը։
