միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է հունվարին այցելել Վատիկան՝ մխիթարություն և «թեթևացում» փնտրելու: New York Times-ը՝ գրում է, որ Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենն ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերը անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ասել է, որ Բայդենը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կքննարկեն համաշխարհային խաղաղության ջանքերը։ The New York Times-ը, սակայն, հայտնում է, որ այցը կարող է ծառայել նաև ավելի անձնական նպատակի, որը մխիթարություն է տալիս, երբ նա պատրաստվում է հեռանալ պաշտոնից:
Հաղորդվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եղել է Բայդենի վստահելի անձնավորությունը՝ երբեմն-երբեմն հեռախոսազանգեր են ունեցել, ընկերական քննարկումներ:
Չի գրվում սակայն, թե Հռոմի պապը խաղաղություն պահպանելու կոչեր արե՞լ է, թե ոչ՝ աշխարհն իրար խառնած ու պատերազմների կրակներ վառած Բայդենին :
