Վրաստանի ախագահը, ընդդիմությունը և նրանց աջակցող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ երկիրն այժմ ղեկավարում են «ապօրինի իշխանությունները».
Իսկ երկրի խորհրդարանի նախագահ Շալվա պապուաշվիլին ասում է,«Դրսից վերահսկվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և «արմատական ընդդիմության» ներկայացուցիչները գործում են «մայդանի» սցենարով, որը վիճակված չէ իրականանալ Վրաստանում: Իրենք պատրաստ են ֆիզիկապես պաշտպանել Զուրաբիշվիլիին, եթե դեկտեմբերի 29-ին Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո նա հրաժարվի լքել Օրբելիանիի նախագահական պալատը։ Խոսում են Սալոմե Զուրաբիշվիլին և արմատական ընդդիմությունը, բայց վրացական քարավանը առաջ է շարժվում… Սա (ընդդիմության հայտարարությունները — խմբ.) վրացական հասարակության մեջ ծայրահեղականության ներդրման մի մասն է, և մենք դա տեսնում ենք չափից դուրս», — ասել է Պապուաշվիլին:
Նա նշեց, որ այս գործընթացը վերահսկվում է դրսից։
