Թուրքիան կկառուցի երեք ատոմակայան

Թուրքիան բազմիցս հանդես է եկել Հայաստանի ատոմակայանը փակելու պահանջով, հիմնավորելով, թե այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այդ նույն երկիրը, սակայն, մտադիր է մինչև 2035 թվականը ունենալ երեք ատոմակայան: Այդ մասին ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բայրաքթարը՝ լրագորղներին:

Թուրքիան պետք է ևս երկու խոշոր ատոմակայան կառուցի Սևծովյան Սինոպ նահանգում և Թրակիայի տարածաշրջանում, ասել է նա՝ հավելելով, որ երկիրը նպատակ ունի մինչև 2035 թվականն ունենալ 7200 մեգավատ միջուկային էներգիա։

«2025 թվականին մենք կորոշենք, թե որ երկրի հետ, որ տեխնոլոգիայով ենք շարունակելու այդ երկու ատոմակայանների կառուցումը»,- ասաց նա։

Սև ծովի Սակարյա հանքավայրում բնական գազի արդյունահանման հզորությունը 6,7 միլիոն խորանարդ մետրից հասել է 7 միլիոն խմ-ի, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում արդյունահանումը կգերազանցի 9 միլիոն խորանարդ մետրը, ասել է նախարարը։

Սև ծովում գործողությունների շրջանակում 40 նոր հորատանցք կհորատվի, ասել է Բայրաքթարը։

«Թուրքիան 2024 թվականին ավելացրել է ավելի քան 6000 մեգավատտ իր արևային և հողմային էներգիայի հզորությունը՝ գերազանցելով նախնական 5000 մեգավատտ հզորությունը», — ասել է նա։

«Եթե մենք 1000 մեգավատ արևային էներգիա կառուցենք, կկանխենք 350 միլիոն դոլարի բնական գազի ներկրումը։ Այս տարվա 6000 մեգավատը թույլ կտա խնայել մոտ 2,1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը կազմում է շուրջ 800 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլարի ներմուծում», — ասել է Բայրաքթարը: