ԵԱՀԿ մինսկի խումբը ենթակա է լուծարման. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները դադարեցրել են շփումը ռուսների հետ 2022 թվականի փետրվարին։ Այս ձևաչափն ի սկզբանե արգելափակվել է Արևմուտքի կողմից»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Փաշինյանը կառուցողական էր անվանել  Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարը։