«Փողով շանտաժն անընդունելի է».Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն հայտարարել է.«Վրաստանի իշխանությունները ցանկանում են բարեկամություն ԵՄ-ի հետ, սակայն հարաբերությունները պետք է երկկողմանի լինեն: Փողով շանտաժն անընդունելի է կամ Վրաստանի համար: Գերմանիան դադարեցրել է 237 միլիոն եվրո արժողությամբ նախագծերը Վրաստանի հետ՝ ի պատասխան երկրի՝ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհից դուրս գալու և բողոքի ցույցերը ճնշելու։ Մեզ համար կտրականապես անընդունելի է շանտաժը փողով, թե թեկնածուի կարգավիճակով շանտաժ, թե բանակցությունների բացմամբ կամ չբացմամբ, մենք ուզում ենք բարեկամություն, հարաբերություններ և ուզում ենք, որ այս ամենը լինի երկկողմանի»:

Կալաձեի խոսքով, վրացական իշխանությունները չեն ցանկանում շանտաժի ենթարկվել ֆինանսավորման հարցերով։

«Եթե որևէ անհրաժեշտություն լինի՝ լինի դա որևէ ոլորտի ֆինանսավորում, թե որևէ օգնություն, այսօր Վրաստանի բյուջեն պատրաստ է դրան, մենք մոտ կլինենք ժողովրդին և ամեն կերպ կօգնենք նրանց», — ասել է Կալալձեն։

Վրաստանում ավելի քան երեք շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով, իսկ Արևմուտքը, «ժողովրդավարության հետընթացի» պատճառով, շարունակում է սահմանափակումներ կիրառել Վրաստանի դեմ։ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սկսեցին հեռանալ Վրաստանից այն բանից հետո, երբ երկիրը ընդունեց այսպես կոչված օրենք «օտարերկրյա գործակալների մասին».